Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը «Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունից հայտնում են, թե խմբակցության անդամները տեղում կպատասխանեն նաեւ լրագրողների հարցերին:
Նշենք, որ որոշումները Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին են: Երեւանի քաղաքապետը ավելի ուշ միայն կասեցրել էր այդ որոշումները հասարակական բուռն դժգոհության արդյունքում:




























