Ադրբեջանական կողմի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում եւ բացահայտ սուտ են։ Այս մասին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղարը՝ պատասխանելով NEWS.am-ի՝ ադրբեջանական կողմի հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ հարցին։
«Ադրբեջանական կողմի որեւէ սադրանք անպատասխան չի մնալու։ Այնպես որ թող իրենք մտածեն իրենց արկածախնդիր քայլերի հետեւանքների մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է հայ սպա։ Ադրբեջանական կողմը փորձում է իրավիճակը ներկայացնել որպես «հայկական կողմի՝ դիվերսիա իրականացնելու փորձ»։




























