Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը դեռ չի հրամանագրվել  Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Տիգրան Բարսեղյանը: Նա նաեւ փոխանցեց, որ մինչեւ չհրամանագրվի, որեւէ մեկնաբանություն չի տալու այդ հարցի շուրջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կա նախագահի հրամանագիր՝ կառավարությանը առընթեր Ճարտարապետական պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ: Տարածված խոսակցությունների համաձայն, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր ներկայիս  պաշտոնը եւ կղեկավարի կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: