Աջարիայում վերականգնվել է բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր երկու օր առաջ՝ տարերային աղետի հետեւանքով: Այս մասին հայտնել են Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից:

«Ներկայումս Աջարիայի գազամատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»,-ասել են ընկերությունում՝ հավելելով, որ գազատարի վնասված հատվածի վերաներոգումը կատարվել է արագացված տեմպերով, թեեւ եղանակը լավը չի եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի գիշերը, Գուրիայի շրջանում (Արեւմտյան Վրաստան) «Արեւելք-Արեւմուտք» գազատարի վրա: Խողովակը վնասվել էր ջրհեղեղի պատճառով:

Աջարիան մնացել է առանց գազի