Վրաստանի տարածք ներխուժելուց եւ անկախ պետության նկատմամբ լայնազանգված ագրեսիա իրականացնելուց 5 տարի անց եւս ռուսական զորքերն օկուպացված են պահում Վրաստանի 20 տոկոսը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարությունում՝ կապված 2008թ օգոստոսի պատերազմի 5-րդ տարելիցի հետ։

Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին 2008թ օգոստոսի 12-ին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը չկատարելու մեջ։ Հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը, «փոխանակ համաձայնագրով նախատեսված կետերը կատարելու՝ նշանակալիորեն ուժեղացրել է իր բազաներն Աբխազիայում եւ Ցխինվալի շրջանում»։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ «Չնայած այդ ամենին, Վրաստանի կառավարությունը փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասվում է հայտարարությունում։