Սյունիքի մարզի Գորայք գյուղում, օգոստոսի 6-ին երեկոյան մարդ են դանակահարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 22-ամյա Անդրանիկ Բ.-ին եւ խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին եւ ոտքերին` պատճառել վնասվածքներ:
Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 27-ամյա Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Խորեն Ե.-ն դանակով հարվածել է Անդրանիկ Բ.-ին եւ ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























