«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է,  որ  գործող գազատարների հետ ներմիացման,  պրոֆիլակտիկ վերանորոգման, գազի արտահոսքի վերացման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 9-ին ժամը 09:00–ից մինչեւ ժամը 21:00 դադարեցվելու է  Նոր Նորք վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը:

Մասնավորապես գազ չի լինի Ջրվեժի Մայակ ու Բանավան թաղամասերում, Բագրեւանդ փողոցի հարակից տարածքներում եւ Ջրվեժի առանձնատներում:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: