24-ամյա  երիտասարդը ներբեռնել է 255 մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր եւ առաջարկել  մինչեւ 16 տարեկան երեխաներին դիտել: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

24-ամյա Միքայել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2012 թվականի հոկտեմբեր ամսից պարբերաբար ներբեռնել եւ իր համակարգչի տվյալների պահպանման համակարգում պահել է 255 մանկական պոռնկագրական բնույթի սիրողական տեսանյութեր, ապա հաղորդագրությունների միջոցով 16 տարին չլրացած անձանց առաջարկել է դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի  1-ին մասով եւ 263  հոդվածի 2-րդ մասով`

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: