Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման հիման վրա 2013-ի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել են Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Նազարյանի կառուցած շինությունը: Պատճառն այն է եղել, որ քաղաքապետարանն ազատամարտիկի կողմից 10 տարի վարձակալած հողատարածքը՝ այնտեղ կառուցած ինքնակամ շինության հետ մեկտեղ, վաճառել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին: Այսինքն՝ Տ. Մարգարյանի համար կարեւորը ոչ թե մեր երկրի համար արյուն թափած ազատամարտիկն է, այլ փողը եւ անհայտ ծագմամբ վճարունակ գործարարները:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է քաղաքապետի հրահանգով քանդված տարածք եւ արձանագրել սարսափելի իրողություն. 10 տարի շարունակ մշակված շուրջ 150 մրգատու ծառերն անխնա փշրված են, տուն կառուցելու փորձերն էլ՝ հիմնովին ջախջախված:

«Սկզբում ինձ արգելեցին մտնել տարածք, իսկ ավելի ուշ ամեն ինչ քանդեցին: Բ դա խի՞ղճ է: Եթե ես այնտեղ լինեի, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կկատարվեր, եթե տեսնեի, թե իմ ստեղծածը ոնց են ոչնչացնում: 8 տարի է՝ աղջիկս ամուսնու հետ վարձով է ապրում, եւ մենք որոշել էինք, որ որպես նոր ձեւավորվող ընտանիք՝ այդ հողատարածքում կառուցած տանը կապրեն իրենք: Բայց քաղաքապետը քանդեց աղջկաս տունը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկը՝ հավելելով. «Էլ իմ ապրելը քանի կոպեկ արժե: Մի շիշ բենզին է, կլցնեմ վրաս ու կվառեմ հենց բոլորի ներկայությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում