Հայաստանում գարնանը տեղացած կարկուտի հետեւանքով մրգային հյութերը չեն թանկանա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գարեջուր եւ մրգային հյութեր արտադրող «Երեւանյան գարեջուր» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը:
«Կարկուտն էական հարված է հասցրել գյուղատնտեսությանը միայն Արմավիրի մարզում: Ուրախ ենք, որ մյուս վայրերում բերքը նորմալ է եղել: Ուստի ընդհանուր առմամբ վերամշակման հարցում բերքի անբավարարություն չի եղել, իսկ գները շուկայում չեն բարձրացել»,-նշեց Բաղդասարյանը:Հիշեցնենք, որ գրանանը Արմավիրի մարզը, որը համարվում է երկրի կարեւոր գյուղատնտեսական շրջաններից, էապես տուժել էր կարկուտից:





























