Կորեական «Hyundai» ընկերությունը ներկայացրել է ամենակոմպակտ i10 մոդելի նոր սերնդի մեքենան: Դրա պրեմերիան տեղի կունենա աշնանը Ֆրանկֆուրտում միջազգային ցուցադրության ժամանակ: Նոր i10-ի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի արդեն տարեվերջին:
«Hyundai i10»-ը նախորդ մոդելից 80մմ-ով ավելի երկար է եւ 65 մմ-ով ավելի լայն, ինչպես նաեւ 50մմ-ով ավելի ցածր: Անիվային բազան 5 մմ-ով ավելի լայն է դարձել:
Մեքենայի արտադրությունը կիրականացվեի Hyundai –ի Թուրքիայի գործարաններում:





























