Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում օգոստոսի 14-ին, ժամը 01.36-ին, հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 1/1 հասցեում գտնվող խանութն այրվում է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է ժամը 01.58-ին:

Այրվել է հիշյալ խանութի տնտեսական բաժնի 20 քմ կախովի առաստաղը եւ 4-5 քմ ցուցափեղկը:

Հրդեհի առաջացման պատճառը եւ նյութական վնասի չափը պարզվում են:

Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ անվտանգության տեսչությունը: