Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկության տնօրենը օգոստոսի 13-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել եւ հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են ընկերության դահլիճի դռան փականը եւ հափշտակել 2 ակորդեոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1994 թ. ծնված Ալիկ Կ.-ն:
Գողոնն առգրավված է:
Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























