Աշտարակ-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին օգոստոսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ գյուղի սարերում` «Կուզե» կոչվող տարածքում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սեւանի «Մաշտոցներ» կոչվող հանդամասում «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սեւան քաղաքից դեպի «Ախթամար» ռեստորանային համալիր տանող ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























