«ԳԱԶ-24-11»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 13-ին, ժամը 21.50-ի սահմաններում,  Արմավիրի մարզի  Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: