Ռուսաստանում գործարարն իր բիզնեսն ընդլայնելու համար Լենինյան մարզում հողի հետ միասին տեղափոխել է 42 հին գերեզմաններ: Գործարարն ու երիտասարդ հնագետը կասկածվում են պետությանը մի քանի տասնյակ մլն դոլարի վնաս հասցնելու մեջ: Հարուցվել են քրեական գործեր «պատմության եւ մշակույթի հուշարձանների ոչնչացում» հոդվածի հատկանիշներով:

Քննիչները պարզել են, որ մեկ տարի առաջ պետերբուրգյան ընկերության սեփականատերը որոշել է Լենինգրադի մարզի Յասկելեւո եւ Գատչինսկի գյուղերի մոտ ընդլայնել իր տարածքները, սակայն նրա ճանապարհին կանգնել են 11-րդ դարի գերեզմանաբլուրները:

Գործարարը ինչ-որ հնագետի հետ համաձայնության է եկել կեղծ պեղումներ կատարելու վերաբերյալ եւ գիտական աշխատանքների անվան տակ ոչնչացվել են 42 հին գերեզմաններ: