Երեւանի Արցախի պողոտայի թիվ 18ա շենքի բնակարաններից մեկում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 19:15-ի սահմաններում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները Ա. Ն.-ին պատկանող բնակարանի խոհանոցում՝ գազօջախում, հայտնաբերել են 40 սմ երկարությամբ օձ:




























