Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում, այսօր՝ օգոստոսի 14-ին, գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է ժամը 17.59-ին: Բնակարանի գույքը չի վնասվել:




























