Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 2 տան դիմաց, օգոստոսի 14-ի երեկայան, իրար են բախվել «Օպել» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























