Արտաշատի խճուղու գերեզմանատան մուտքի մոտ, օգոստոսի 14-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «ՎԱԶ-21214»-ը բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը` 38-ամյա Արամ Խառատյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




























