26-ամյա լրագրողուհի Հաբիբա Ահմեդ Աբդ ալ-Ազիզայի մայրը՝ Սաբրին Մանգուդը, ներկայացրել է իր եւ դստեր վերջին հաղորդագրությունները՝ նրա մահից ժամեր առաջ: Աղջիկը ռեպորտաժ է վարել ԱՄԷ-ի համար, երբ սպանվել է ցուցարարների ճամբարում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Վերջին հաղորդագրություններում նա գրել է մորը. «Բանակն ու ոստիկանները մոտենում են դարպասներին: Մեդիակենտրոնը վերածվել է դաշտային հոսպիտալի, իսկ հրապարակի մարդիկ բարձր մարտական պատրաստվածության վիճակում են»: Ավելի ուշ եւս մեկ հաղորդագրություն է ստացվել. «Ես գնում եմ հարթակի մոտ: Այնտեղ տանկեր կան»:
Սակայն շուտով նամակագրությունը դադարել է: Մայրը երկար ժամանակ չի կարողացել լսել դստեր ձայնը եւ իր հաղորդագրությունների պատասխանը չի ստացել:
Ի վերջո հեռախոսազանգերին պատասխանել է անծանոթ տղամարդ, ով հաղորդել է, որ Հաբիբան մահացել է:



























