Զանգվածային լրատվության միջոցներով նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երեւանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթն այսօր տեղի չի ունեցել:
Ըստ Երեւան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռեւս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 եւ միկրոավտոբուսային 1 մեկ երթուղիներ: Բացի այդ, ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք:





























