Եգիպտոսի պաշտպանության նախարար եւ առաջին փոխվարչապետ Աբդել Աս-Սիսին հանձնարարել է ինժեներական զորքերին՝ վերականգնել քրիստոնեական եկեղեցիները, որոնք վնասվել են զանգվածային անկարգությունների հետեւանքով:

Եկեղեցիների վերականգնումն իրականացվելու է պաշտպանության նախարարության հաշվին՝ «որպես ղպտի եղբայրների պատմական եւ հայրենասիրական արժանիքների ճանաչման առհավատչյա., ասվում է հայտարարության մեջ:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, Եգիպտոսի տարբեր նահանգներում հարձակման են ենթարկվել եւ հրդեհվել քրիստոնեական յոթ եկեղեցիներ: «Մահմեդական եղբայրները» պնդում են, թե ղպտիներն աջակցում են կառավարական զորքերին: Ջարդարարներից մի քանիսին ձերբակալել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: