Ոստիկանության Կումայրիի բաժնում  օգոստոսի 14-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ աչքի ոսպնյակի վնասվածքով եւ դեմքի մասում ստացած այրվածքներին բնորոշ քերծվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Սերյոժա Ա.-ն, որը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին,   բաժին է հրավիրվել Սերյոժա Ա.-ն եւ հայտնել, որ  վնասվածքները ստացել է օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, տան  բակում  իր հավաքած մետաղի ջարդոնները վերադասավորելու ընթացքում` մետաղյա ձողին ամրացված պայթուցիչի օղակը  պատահաբար քաշելուց հետո առաջացած պայթյունից:

Նույն օրը, ժամը 20.00-ին,  Սերյոժա Ա.-ի տան բակից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի նռնակին նմանվող իր` առանց պայթուցիչի, պայթուցիչի օղակ եւ բռնակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Սերյոժա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Մուշի բաժին:

Կատարվում է հետաքննություն: