Բեյրութի շիական թաղամասում ականավորված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, եւս 325 մարդ վիրավորվել է: Այասմասին հաղորդել են տեղի ոստիկանության եւ կարմիր խաչի ներկայացուցիչները: Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհերի եւ մոտ 120 վիրավորների մասին:

Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ ականավորված ավտոմեքենան պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը:  Ավտոմեքենան պայթեցվել է այն ժամին, երբ քաղաքի այդ հատվածը հատկապես մարդաշատ է լինում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգոստոսի 16-ին Լիբանանում սուգ է: