Անհայտ քաղաքացին  օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին եւ հայտնել, թե Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ, 1988 թ. ծնված   Արայիկ Ս.-ին, 1988 թ. ծնված Բորիս Ս.-ին, 1988 թ. ծնված Կամո Գ.-ին, 1988 թ. ծնված Ռուբեն Գ.-ին եւ 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, վերջիններս, ալկոհոլ օգտագործած վիճակում,   նշված վայրում ճանապարհը փակելով` փորձել են կանգնեցնել 1952 թ. ծնված Աբով Հ.-ի  վարած «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի  ճանապարհը, որից հետո հարվածել են ավտոմեքենային, ծեծի ենթարկել վարորդին եւ տվել   հայհոյանքներ:

Աբով Հ.-ից ընդունվել է հաղորդում եւ տրվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: