Պետք չէ վախենալ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից: Նման կարծիք օգոստոսի 16-ին հայտնել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով երկրումվերաֆինանսավորման դրույքի բարձրացումը:
«Երբեմն վախենում ենք չափազանց ուժեղ փակել ծորակը՝ մտավախություն ունենալով, որ ջուրը կդադարի հոսել: Սակայն շատ դեպքերում հենց այդպես էլ պետք է վարվել՝ ջրհեղեղից խուսափելու համար: Այս համեմատությունը բերեցի, որպեսզի ցույց տամ, որ զսպող գումարավարկային քաղաքականությունը միշտ չէ, որ ամենավատ որոշումն է: Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը այդպես վարվելու համար ծանրակշիռ պատճառներ ունի»,-ասել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսով՝ հասցնելով մինչեւ 8.5 տոկոսի:
Մասնավորապես, հուլիսում էներգակիրների գնի բարձրացման պատճառով, գրանցվել է 0.4 տոկոս գնաճ՝ հունիսի 1.5 տոկոս գնանկումի փոխարեն: Տարեկան գնաճը կազմել է 8.5 տոկոս: Տոկոսադրույքի բարձրացման արդյունքում առաջիկա ամիսներին գնաճը պետք է աստիճանաբար նվազի: Տնտեսական աճի դանդաղ ընթանալու դեպքում ԿԲ խորհուրդը պատրաստ է կրկին մեղմացնել գումարավարկային պայմանները:





























