«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























