Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները Կահիրեից հյուսիս-արեւմուտք փրկաթուղի են պայթեցրել: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Իսլամիստները մի քանի պայթուցիկներ են տեղադրել երկաթգծի տարբեր հատվածներում: Ներկայումս վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հաղորդել է «Ալ-Վաթանը»:

Ավելի վաղօգոստոսի 16-ին «Մահմեդական-եղբայրների» կողմից ահաբեկչության սպառնալիքի պատճառով Եգիպտոսի բոլոր նահանգներում անվտանգության խստացված միջոցներ են ընդունվել: Հատուկ վերահսկողության տակ է վերցվել Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը, փոխանցում է «Գոլոս Ռոսսիին»:

Հիշեցնենք, որ անկարգությունները Եգիպտոսում սկսվել են օգոստոսի 14-ից հետո, երբ ոստիկանությունն ու բանակը սկսել էր ցրել պաշտոնանկ արված նախագահի իսլամիստ կողմնակիցների երկու խոշոր ճամբարները: Նախօրեին իսլամիստներն անկարգություններ են կազմակերպել Ալեքսանդրիայում:

Զոհերի թիվը գերազանցում է 600-ը: