Ադրբեջանի ոստիկանությունը փորձում է խանգարել օգոստոսի 18-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի նախապատրաստմանը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ոստիկանները սպառնացել են ձերբակալել Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության ակտիվիստներին՝ թռուցիկներ տարածելու եւ հանրահավաքին մասնակցելու կոչերի համար: Ընդ որում, Բաքվի քաղաքապետարանն արտոնել է օգոստոսի 18-ին կայանալիք հանրահավաքը:

Իսլամիստները եւս որոշել են մասնակցել ընդդիմադիրների հանրահավաքին:

Այսօր ոստիկանները Գաբալայում ձերբակալել են ակտիվիստ Թեհրան Մուսաեւին: Նա կալանավորվել է 15 օրով: Հանրահավաքի նախաշեմին իշխանություններն ընդդիմության դեմ բռնությունների նոր ալիք են սկսել: