Թուրքական կողմի վարքը շատ ծանոթ է, ցավոք, այն որեւէ չափով չի փոխվել վերջին տարիների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ցանկությանը՝ «Թյուրքալեզու պետությունների համագործակցության գագաթաժողովն ապագայում անցկացնել Լեռնային Ղարաբաղում»:
«Ցանկացած նման հայտարարություն սադրիչ բնույթ ունի եւ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա ճնշում գործադրելու փորձ է, սակայն ես վստահ եմ, որ Թուրքիան դրան չի հասնի»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, Թյուրքալեզու պետությունների համագործակցության գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ցանկություն է հայտնել կազմակերպության հաջորդ գագաթաժողովն անցկացնել Լեռնային Ղարաբաղում:





























