2013 թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ շարունակվել է Հայկ Կալեյանի ինքասպանության գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Այս դատական նիստի ժամանակ պետք է հարցաքննվեր գործով վկա, թիվ զինծառայող Է. Խաչատրյանը, սակայն վերջինս  չէր ներկայացել դատական նիստին մարտական հերթապահության մեջ գտնվելու պատճառով::

Նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացվել լրացուցիչ վկաներ դատակոչելու մասին, այս դատական նիստի ժամանակ եւս, մեղադրող կողմի հետ համաձայնության գալով, միջնորդություն ներկայացվեց որպես վկա դատարան հրավիրել Գեղամ Սիրադեղյանին, Դավիթ Ալեքսանյանին, N զորամասի 5-րդ հրաձգային մարտկոցի բուժկետի պետ Ռուզաննա Ծատուրյանին եւ դատաձգաբանական փորձաքննություն իրականացրած փորձագետ Հրայր Ղուկասյանին:

Դատարանն ընդունեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգեց մինչեւ 2013 թ. սեպտեմբերի 3-ը` դատական նիստին վերոհիշյալ վկաների ներկայությունն ապահովելու համար: