Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումները ընդդիմադիրների նկատմամբ: Իշխանությունների գործողությունները ուղղված են Ազգային Խորհրդի հանրահավաքի դեմ, որը նշանակված է օգոստոսի 18-ին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, օգոստոսի 17-ի առավոտյան Գեդաբեի շրջանում ձերբակալվել են Դասական Ազգային Ճակատ կուսակցության տեղական կազմակերպության անդամներ Ջեյհուն Սաֆարովը, Սայաֆ Մուսայեւը եւ Թելման Ալեկպերովը:
Ոստիկանությունը նրանց ձերբակալել է հենց տեղի ավտոկայանում, որտեղից նրանք պատրաստվում էին մեկնել Բաքու՝ հանրահավաքին մասնակցելու համար:
Նշենք, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալվել էին ԴԱՃԿ երիտասարդական կազմակերպության անդամ Մամեդ Իմանլին, Գաբալայում նույն այդ կուսակցության մարզային կազմակերպության անդամ, Ալի Քերիմլիի խորհրդական Մամեդ Իբրահիմլին:




























