Ռուսաստանում՝ Եկատերինբուրգում, ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք առեւանգել ու տանջանքների են ենթարկել 25-ամյա ղըրղըզ հղի կնոջը:
Տուժողը, ով սրճարաններից մեկում հավաքարար է աշխատել, պատմել է, որ օգոստոսի 14-ին փողոցում իրեն հրելով նստեցրել են սեւ ավտոմեքենա, եւ տարել են պահեստ, որտեղ ժապավենով փակել են բերանն ու ծեծի ենթարկել, հայտնում է ՆՏՎ-ն:
Ծեծը դադարեցրել են միայն այն ժամանակ, երբ կինը սկսել է արնահոսել: Հետեւանքներից վախեցած առեւանգողները արձակել են նրան ու տուն տարել: Նրանք լողացրել են իրենց զոհին, լվացել կեղտոտված հագուստն, այնուհետեւ նրան տարել հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել ընդհատել երկրորդ ամսում ընթացող հղիությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա կնոջ, ով ծանոթ է եղել առեւանգված կնոջը, եւ Եկատերինբուրգի քոլեջներից մեկի 19-ամյա ուսանողի: Նրանք արդեն խոստովանել են մեղքը, սակայն նման քայլի դիմելու իրենց շարժառիթը չեն կարողացել հայտնել: Ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է երեք հոդվածից բաղկացած քրեական գործ՝ «Մարդու առեւանգում», «Ծանր մարմնական վնասների պատճառում» եւ «Ավազակային հարձակում» հոդվածներով (կնոջից հափշտակել են հեռախոսն ու ոսկյա զարդերը):




























