Եգիպտոսի իշխանությունները Գիզա նահանգի անցակետում ձերբակալել են Մոհամեդ ալ-Զավահիրիին՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ-Զավահիրիի եղբորը, օգոստոսի 17-ին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով  Եգիպտոսի անվտանգության մարմիններում առկա աղբյուրին:

Ինչպես հաղորդում են, ձերբակալության համար պատճառ են հանդիսացել Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի օգտին նրա ելույթները, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ ալ-Զավահիրիին արդեն ձերբակալել էին 1999 եւ 2001թթ՝ մեղադրելով ահաբեկչության եւ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի  սպանության մասնակցության մեջ: Արդյունքում ալ-Զավահիրին հանդես է եկել Արեւմուտքի ու մահմեդականների միջեւ հաշտություն հաստատելու առաջարկով:

Ալ-Զավահիրիի ձերբակալությունը տեղի է ունեցել ոստիկանության ուժերի եւ գահընկեց արվախ նախագահի կողմանկիցների միջեւ հակամարտության հիման վրա: Ուրբաթ օրը, օգոստոսի 16-ին, եգիպտական կառավարության տվյալների համաձայն, փողոցային բախումների ժամանակ զոհվել է 173 մարդ: