Չինաստանի հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգում ջրհեղեղի հետեւանքով 43 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Սինհուան», ավելի վաղ ոստիկանությունը հաղորդում է 25 հոգու մահվան եւ մի քանի անհայտ կորածների մասին:

Նախնական հաշվարկների համաձայն, ջրհեղեղը տարածաշրջանում վնասել է 1.4 մլն հեկտար տարածքով գյուղատնտեսական հողեր: Ավելի քան 140 հազար մարդ ստիպված է եղել լքել տունը: Ընդ որում ավելի քան 2500 տներ ավերվել են, իսկ 12600-ը վնասվել են:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ջրհեղեղը տնտեսությանը հասցրել է 1.16 մլրդ ամերիկյան դոլարի վնաս: