Թաիլանդում իրավապահ մարմինները մետամֆետամինի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել: Թմրանյութի ընդհանուր արժեքը գնահատվում է 6 մլն դոլար:
Ինչպես հայտնում է AFP-ն, ընդհարուր առմամբ հայտնաբերվել է մոտ մեկ միլիոն դեղահաբ, որոնցից յուրաքանչյուրի միջին գինը Թաիլանդի մայրաքաղաքում կազմում է 6 դոլար: Չիանգրայ նահանգի ոստիկանները տեղեկատուներից նախապես իմացել են երկրի հյուսիսում թմրանյութերի առաքման ուղին, որից հետո փակել են ճանապարհն ու կանգնեցրել կասկածելի թվացող մեքենան: Մեքենայի տանիքում գտել են թաքստոց, որտեղից եւ հայտնաբերել են թմրանյութը:
Մեքենայում եղած երեք տղամարդն ու մեկ կինը ձերբակալվել են, նրանց դեմ թմրանյութերի անօրինական տեղափոխման համար հարուցվել է քրեական գործ:




























