Մեքսիկայի իրավապահ մարմինների աշխատակիցները  ձերբակալել են «Գոլֆո» թմրակարտելի առաջնորդ  Մարիո Ռամիրես Տրեվինյոյին

Ինչպես հաղորդում է Milenio-ն, Մարիո Ռամիրես Տրեվինյոն, ով հայտնի է X-20 կամ «Ճաղատ»  մականվամբ, 2012թ. սեպտեմբերից գլխավորում էր «Գոլֆո» կարտելը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար ԱՄՆ իշխանությունները խոստացել էին 5 մլն դոլար պարգեւ, իսկ Մեքսիկայի իշխանությունները՝ 30 մլն պեսո( մոտ 2.5 մլն դոլար):

«Գոլֆո» թմրակարտելը գործում է 1930-ական թթ.-ից եւ Մեքսիկայում գործող հնագույն հանցավոր կազմակերպություններից մեկն է: Ներկա պահին կարտելը թշնամական հարաբերություններ ունի «Սետաս» խմբավորման հետ, որը սկզբնապես «Գոլֆոյի» ուժային թեւն էր, սական 2010թ.-ից առանձնացել էր, հայտնում է Lenta.ru-ն: