Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում դատախազությունը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել վեց անձանց, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերից անձնական տվյալներ գողանալու մեջ:
GlendaleNewsPress-ի փոխանցմամբ, Էդգար Ալավերդյանը Նորթրիջից, Լեւոն Մկրտչյանը Հյուսիսային Հոլիվուդից, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանն ու Էմիլ Մորկուսը Գլենդելից, կալանավորվել են: Եւս երեք անձինք` Հրաչ Քեյոն, Վաչիկ Բաբայանն ու Դավիթ Եզղատյանը հետախուզվում են, նրանց կալանավորելու օրդեր է տրվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կալանավորվածները քարտերի սքիմինգի համար սարք են պատրաստել, որն օգտագործել են տուժածների հաշիվներից տեղեկատվություն գողանալու համար: Նրանք նաեւ կրեդիային քարտեր են պատրաստել, որոնք հետո վերկոդավորել են գողացված տեղեկությամբ: Այդ գումարներով նրանք բենզին են գնել եւ վերավաճառել են բեռնատարների վարորդներին:
Երեքշաբթի 9 տարբեր վայրերում խուզարկումներ էին անցկացվել, այդ թվում՝ Գլենդելում, որտեղ նրանք հայտնաբերել են զենք, կրեդիտ քարտեր, քարտ պատճենահանող սարքեր, համակարգչային սարքավորումներ, երկու բեռնատար՝ բենզինը պահելու համար, ինչպես նաև 60.000 դոլար գումար:
Այդ սխեման, հնարավոր է, հանգեցրել է զոհերի հաշիվներից հարյուր հազարավոր դոլարների կորստի: Իրավապահները խուզարկություններ են անցկացրել ինը վայրերում` Գլենդելում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում եւ այլ տեղերում, որտեղ հանցանշաններ են գտել:
Ոստիկանությունը խմբի հետքի վրա դուրս էր եկել` հետեւելով Էդգար Ալավերդյանին:
Ոստիկանությունը դեռ որոնում է Հրաչ Կեյոյին, Վաչիկ Բաբայանին եւ Դավիթ Եզգատյանին: Վաչիկ Բաբայանի կնոջը` Կարինե Բաբայանին ձերբակալել էին, երբ նրա պայուսակից վերակոդավորված կրեդիտ քարտ են գտել:

Էդգար Ալավերդյան
Լեւոն Մկրտչյան
Կարեն Նազարյան
Սերոբ Եղոյան
Էդվարդ Մարտիրոսյան
Էմիլ Մորկուս




























