ԿԺԴՀ-ն հանդես է եկել  հաջորդ շաբաթ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ մի շարք գործնական հանդիպումներ անցկացնելու առաջարկով, որպեսզի քննարկեն 1950-1953թթ. Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպումները վերականգնելու հարցը:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան համաձայն է վերականգնել հանրապետության տարածքում Կիմգանսան լեռներում անցկացվող տուրիստական ծրագիրը. այս ճանապարհորդությունները կազմակերպումը երկու երկրների առաջին համատեղ նախագիծն էր:

Ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս շաբաթ ավել վաղ Սեուլը պաշտոնապես Փհենյանին առաջարկել էր այս հարցի շուրջ օգոստոսի 23-ինբանակցություններ վարել: Համապատասխան հաղորդագրությունը ուղարկվել է Կորեայի Հանրապետության միջկորեական կապերի միավորման նախարարության կողմից: Ավելի ուշ Հյուսիսային Կորեայում հաստատել էին. այդ օրն անցկացվելու է երկու երկրների Կարմիր Խաչի միությունների գործնական հանդիպում:

Այս պահին, Հարավային Կորեայի մոտ 73 հազար բնակիչներ, որոնց մեծամասնությունը 70 տարեկանից մեծ է, հույս ունեն տեսնել ԿԺԴՀ-ում բնակվող իրենց բարեկամներին ու հարազատներին: Վերջին անգամ նման հանդիպումներ տեղի էին ունեցել 2010թ.-ին: