Լիբիայի ներքին գործերի նախարարը Մուհամե Խալիֆ աշ Շեյխը օգոստոսի 18-ին հրաժարական է տվել վարչապետ Ալի Զեյդանի կողմից աջակցության բացակայության պատճառով:
Նախկին նախարարը բարոյական ու ֆինանսական աջակցություն չի ստացել իր բարեփոխումներն իրականացնելու համար, գրում է «Ինտերֆաքսը»: Բացի այդ, Մուհամեդ Խալիֆ աշ Շեյխին ճնշում էին Համընդհանուր ազգային կոնգրեսի անդամները:
«ԱիՖ»-ը, վկայակոչելով AFP-ն, հայտնում է, որ ներքին գործերի նախարարի ժամակավոր պաշտոնակատար է դարձել Զեյդանի տեղակալ Սադիկ Աբդելքարիմը:
«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Աշ Շեյխը Լիբիայի ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնում հաստատվել էր, երբ իր նախորդ Աշուր Շավայիլը նույնպես հրաժարական էր տվել` իր վճիռը մեկնաբանելով «անձնական պատճառներով»:





























