Ճապոնիայում Հրավառությունների տոնին տեղի ունեցած պայթյունից ստացած այրվածքներից հիվանդանոցում երկու մարդ է զոհվել: Մահացել է հինգերորդ դասարանցի մի երեխա եւ 44-ամյա մի կին:
Տուժել է 60 մարդ: Հիվանդանոցում են 31 մարդ, որոնցից երկուսը` ութամյա մի աղջնակ եւ 13-ամյա մի դեռահաս, ծանր վիճակում են:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Ֆուկուտիյամա քաղաքում` Հրավառությունների ավանդական տոնի ժամանակ:
Բացօթյա սննդի կետերից մեկում երկու պայթյուն է որոտացել, հրդեհ է սկսվել: Ըստ նախնական տվյալների` պայթյունի պատճառը բենզինի բռնկումն է եղել: Ոստիկանությունը մտադիր է հարցաքննել հաստատության տիրոջը, որն այժմ ծանր վիճակում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆուկուտիյամայում եղել են 110 հազար տեղի բնակիչներ եւ զբոսաշրջիկներ:




























