ԵՄ-ն կարող է Եգիպտոսին զրկել 5 մլրդ եվրո ֆինանսական օգնությունից՝ կապված վերջին հուզումների ընթացքում ցուցարարների զանգվածային սպանությունների հետ: Նման հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարրոզուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը» Եգիպտոսում քաղաքական հուզումներից տուժածներին կտրամադրի 5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն, եթե երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացվեն:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ Եգիպտոսի հարցերով ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ հանդիպման ժամանակ դիտարկվելու է այդ երկրին զենք եւ ոստիկանական տեխնիկա մատակարարելու հարցում էմբարգոյի ընդունումը:
Միեւնույն ժամանակ Եգիպտոսում դիտարկում են արտերկրյա օգնության ընդունման հնարավորությունները՝ համարելով, որ դա կարող է նպստել օտարների՝ երկրի ներքին գործընթացներին միջամտելուն:
Նման դիրքորոշում է հայտնել երկրի ԱԳ նախարարը՝ նշելով, որ այդ դեպքում հասարակության բեւեռացումն էլ ավելի արտահայտված կլինի եւ կխոչընդոտի ազգային համերաշխության հասնելուն:





























