Հնդկաստանում ուղեւորատար գնացքն այսօր վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք դուրս էին գալիս մեկ այլ գնացքից: Միջադեպը գրանցվել է երկրի հյուսիս-արեւելյան Բիհար նահանգում՝ Դհամարա երկաթուղային կայարանի մերձակայքում: Արդյունքում՝ զոհվել է առնվազն 24 մարդ, մոտ 30 հոգի լուրջ վնասվածքներ է ստացել: Զոհերի թիվը կարող է աճել:
Ողբերգության զոհ են դարձել ուխտագնացներ, որոնք ուղեւորվում էին հնդկական Կատիյանի աստվածուհուն նվիրված տաճար:
Միջադեպից որոշ ժամանակ անց շտապ օգնության մեքենաները չեն կարողացել ժամանակին տեղ հասնել՝ մարդկանց մեծ կուտակումների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով IBN-ը:
Ինչպես հաղորդում է Life News-ը, ուխտագնացների մի մեծ խումբ անցել է երկաթգծերը՝ չնայած այդ պահին անցումն արգելող ազդանշանի: Հենց այդ պահին էլ գնացքը վրաերթի է ենթարկել նրանց:





























