Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պաշտոնից հեռացրել է երկրի գլխավոր դատախազին: Դրա պատճառն այն է, որ վերջինս, չստանալով իշխանությունների արտոնությունը, բանակցել է «Թալիբան» շարժման մասնակիցների հետ:

Նախագահին հայտնի է դարձել, որ Մուհամմեդ Ալոկոն ԱՄԷ-ում հանդիպել է թալիբների հետ եւ քննարկել խաղաղ կարգավորման հարցեր, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչեով Reuters-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբների հետ Աֆղանստանի պաշտոնական բանակցությունները տապալվել էին: Պատճառներից մեկն այն էր, որ Քաթարում բացված գրասենյակը շարժումը անվանակոչել էր «Աֆղանստանի Իսլամական Էմիրություն». այսպես էր 1996-2001թթ ընթացքում կոչվում Աֆղանստանի տարածքում թալիբների կողմից ինքնահռչակված պետությունը: