Փաստաբան Տիգրան Աթանեսյանը օգոստոսի  17-ին գրանցվել է որպես Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի թեկնածու: Այս մասին Տիգրան Աթանեսյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Նշենք, որ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին: Լրատվամիջոցներում շրջանառվում են հավանական թեկնածուների երկու անուն` փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանն ու ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Ավելի վաղ շրջանառվում էր նաեւ Հայկ Ալումյանի անունը, ով, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում թեկնածությունը դնել:

«Հրապարակը» գրել էր, որ փաստաբանների շրջանում համոզմունք կա, որ Արա Զոհրաբյանն անհամեմատ ավելի մեծ շանս ունի հաղթելու, քան Կրոմվել Գրիգորյանը: «Այս համոզմունքն ամրապնդվեց մարտին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ Կրոմվել Գրիգորյանին չհաջողվեց անգամ խորհրդի անդամ դառնալ»,- գրել էր թերթը: