Օգոստոսի 19-ին Հնկաստանի հարավային նահանգ Կարանթակի մայաքաղաք Բանգալորում փլուզվել է նոր կառուցվող հինգ հարկանի շինությունը: Փրկարարներն ու բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերում փլատակների տակ մնացած մարդկանց:

Լրատվամիջոցների տվյալներով՝ փլատակների տակ կարող է մնացած լինել ավելի քան 20 մարդ, հաղորդում է Rway-ը՝վկայակոչելով IBN հեռուստաալիքը: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հնկաստանում շինությունները հաճախակի են փլուզվում: Խոսքը հիմնականում այնպիսի շինությունների մասին է, որոնք կառուցվում են առանց անվտանգության նորմերի պահպանման կամ ապօրինաբար: