Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է վերջին ժամանակներս հետխորհրդային երկրներից, այդ թվում` նաեւ Հայաստանից, ապօրինի միգրանտների թվի աճի մասին: Պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին հաջողվել է զգալի սահմանափակել ԵՄ երկրներ ապօրինի միգրանտների հոսքը: Միաժամանակ, այս տարի իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ նրանց հոսքը չի նվազում:
2012թ. սահմանն ապօրինի հատելու եւ այլ իրավախախտումների համար ձերբակալված ներգաղթյալների 68%-ը եղել են հետխորհրդային երկրներից, գլխավորապես` Մոլդովայից (740 անձ), Վրաստանից (219), Ռուսաստանից (119-ը` Չեչնիայից), Ադրբեջանից (92), Հայաստանից (84), Ուզբեկստանից (72), Տաջիկստանից (59), Ղրղըզստանից (50) ե Ղազախստանից (17): 2013թ. առաջին կիսամյակում սահմանն ապօրինի հատելու եւ այլ իրավախախտումների համար ձերբակալված ներգաղթյալների քանակը կազմում է 65%: Հիմնականում նրանք Մոլդովայի քաղաքացիներ են (217 մարդ), Վրաստանի (111), Ռուսաստանի (56 – ը` Չեչնիայից), Հայաստանի (32), Ադրբեջանի (16), Ուզբեկստանի (14), Տաջիկստանի (11) եւ Ղրղըզստանի:





























