Ահաբեկչական «Ալ-Քաիդա» ցանցը հարձակումներ է ծրագրում եվրոպական երկրների ճեպընթացների վրա: Այս տեղեկատվությունը Ազգային անվտանգության գործակալությունը ստացել է բարձրաստիճան ահաբեկիչների հեռախոսազրույցները գաղտնալսելով: Ստացված տեղեկությունները փոխանցվել են եվրոպացի գործընկերներին: Այս մասի ն հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անվտանգության ոլորտի փորձագետները ենթադրում են, որ ահաբեկիչները կարող են դիվերսաներ նախատեսել երկաթուղիների վրա: Նրանք չեն բացառում նաեւ ռումբերի պայթյունները:

Գերմանիայում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են կիրառվել արդեն ավելի քան երկու շաբաթ առաջ: