Իսրայելի վարչապետի հակաահաբեկչական բյուրոն իր քաղաքացիներին նախազգուշացրել է այս աշնանը մի շարք երկրներ չայցելելու կապակցությամբ:
Ինչպես աղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով «Jerusalem Post»-ը, Թուրքիան ու Ադրբեջանը այն երկրների ցանկում են, որտեղ առկա է պոտենցիալ սպառնալիք: Ըսը այդմ, խորհուրդ է տրվում առավելագույնս խուսափել այդ երկրներ մեկնելուց: Իսրայելցիները պետք է խուսափեն նաեւ Եգիպտոս եւ Հորդանան մեկնելուց: Վտանգավոր երկրների ցանկում են նաեւ Թաիլանդը, Ֆիլիպինները, Սենեգալը, Քաշմիրը, Նիգերիան, Քենիան եւ Չեչնիան:





























